Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը` «մշակութային շոկ»-ի մասին

Մարտ 04,2016 16:47

«Ըստ էության, արդի ժամանակաշրջանն է «մշակութային շոկ». ինչպես զինված ուժերում գտնվող մեր երեխաներն են մեր իսկ դաստիարակության արտացոլումը, այնպես էլ խորհրդարանը մեր հասարակության ամենավատ ընտրույթի արտացոլումն է: Բայց դա մենք ենք, այնպես չէ, որ խորհրդարանում մեզանից կտրված հանրություն է հավաքված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` արձագանքելով գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի կարծիքին:

Հիշեցնենք` նա ասել էր, որ ԱԺ որոշ պատգամավորների դեմքին նայելիս կարելի է «մշակութային շոկ» ապրել:

Զարուհի Փոստանջյանի կարծիքով` ներկայում բոլորն էլ մշակութային ճգնաժամ են ապրում. «Խնդիրն անձնավորված չէ եւ ողջ հանրության խնդիրն է: Այո, այսօր մշակութային ճգնաժամի մեջ ենք, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ անկախության տարիներին, չնայած պետությունը զարգացնելու բարենպաստ պայմաններին, հակառակը տեղի ունեցավ: Մենք հետընթաց ապրեցինք, քանի որ ՀՀ 1,5 միլիոն ամենագործուն քաղաքացիներն այսօր բացակայում են երկրից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդար լինելու համար՝ ճիշդ է որ այս Տիկինը, իր ակնարկութեան համեմատ «մշակութային» առումով, մի քիչ տարբեր է – այս պարագային՝ լաւ իմաստով – իր քաղաքական կարգ մը հնամաշ գործընկերներից:

    Այսուհանդերձ, ինք ալ իր ուզածին կամ կարծածին չափ չի պատկանում արեւմտյան, «արդիական» մշակոյթին:

    Մի քիչ ցաւագին է դիտել թէ ան, տեւաբար, որքան զուր ու ապարդիւն ջանքեր է թափում, այդ ուղղութեամբ: «Ծանիր զքեզ»…

    Եւ այո, ինչպէս ինք ասում է հառակակ ուղղութեամբ, այս դիտողութիւնն ալ չի վերաբերիր միայն իրեն, այլ ամբողջ երկրի խնդիրն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031