Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող «Aeroflot Open» շախմատային փառատոնի «B» խմբում հայաստանցիներ Տիգրան Հարությունյանը (նկարում), Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը եւ Լեւոն Բաբուջյանը երրորդ տուրում հաղթանակ են տոնել:
Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը կորցրել են կես միավոր եւ, համապատասխանաբար, ընթանում են մրցաշարային աղյուսակի 8-րդ եւ 12-րդ հորիզոնականներում:
Երկու անընդմեջ հաղթանակից հետո անհաջողության մատնվեց ուժեղագույնների մրցաշարին մասնակցող Տիգրան Լ. Պետրոսյանը, որը 2,0 միավորով նահանջել է 22-րդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armchess.am-ի