Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում խոչընդոտել են Դիտորդական Խմբի աշխատանքներին

Մարտ 04,2016 16:18

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ` Խումբ) 2016թ. մարտի 2-ին ահազանգ ստանալով Դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը և խմի անդամ Արայիկ Զալյանը այց են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ը։

Դիտորդական խմբի անդամները մինչ ազատազրկված անձին հանդիպելը դիմել են ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս կազմակերպի դատապարտյալի և Դիտորդական խմբի անդամների հանդիպումը:

«Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետը հայտնել է, որ Դիտորդական խմբի անդամները իրավունք չունեն հանդիպելու դատապարտյալին, քանի որ նրա վերաբերյալ առկա է սահմանափակում, ծայրահեղ դեպքում կարող ենք հանդիպել նրա հետ քրեակատարողական հիմնարկի ծառայողի ներկայությամբ:

Դիտորդական խմբի անդամները պահանջել են ՔԿՀ-ի պետից ներկայացնել իրավական հիմնավորումներ Դիտորդական խմբի աշխատանքների սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, սակայն պատշաճ հիմնավորումներ այդպես էլ չեն ներկայացվել:

Դիտորդական խմբի անդամների հանդիպումը ստիպված կազմակերպվել է ՔԿՀ-ի աշխատակցի ներկայությամբ, ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 15-րդ կետը, որի համաձայն՝ «Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ»:

Ելնելով վերոգրյալից Դիտորդական խումբը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ մարտի 2-ին «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում դիտորդական խմբի անդամներին ազատազրկված անձի հետ հանդիպումը խոչընդոտելու հիմքով հարուցել ծառայողական քննություն և իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության:

Դիտորդական Խումբը բացասական է գնահատում Խմբի աշխատանքներին խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ և դատապարտում «Երևան-Կենտրոն» ՔԿ-ի կողմից դրսևորած մոտեցումը։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031