Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ggTaxi»-ին պատասխանում է «Դուրս մեր գրպանից»-ին. «Մենք տաքսի ծառայություն չենք, որ լիցենզավորվենք»

Մարտ 04,2016 16:15

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները բարձրացրեցին չլիցենզավորված տաքսիների հարցը։ Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Դուք լավ գիտեք, թե որքան տաքսիներ են պտտվում առանց նշանների։ Չեմ ուզում անունը տամ, հետեւի ապակուն կպցրած տարբերանշանով են պտտվում։ Եվ գիտե՞ք այդ տարբերանշաններով քանի տաքսիներ կան»։ Նա ի նկատի ուներ «ggTaxi», «MobiTaxi» եւ այլ առցանց տաքսիներին։

Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «ggTaxi»-ից։ Ընկերության տնօրեն Արտաշես Թովմասյանը պատասխանեց, որ «ggTaxi»-ն տաքսի ծառայություն չէ. «Մեր ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություն է, որը ծրագիր է գրում այն անհատ վարորդների համար, որոնք ուզում են ինչ-որ մեկին տեղափոխեն։ Վարորդը կարող է լինել, օրինակ, ձեր լրագրողը, որը երեկոյան տուն գնալիս մեր ծրագրով իրեն մոտիկ գտնվող վայրից կարող է մարդ վերցնել եւ տանել տուն»։

Նա նշեց, որ իրենց հետ աշխատող վարորդները, որպես այդպիսին, տաքսի չեն վարում. «Եթե ինքը նաեւ դուրսը տաքսի է քշում, այդ դեպքում արդեն այդ վարորդը պետք է գնա լիցենզիա ստանա։ Դա մեր ոլորտից դուրս է։ Դրան տրանսպորտի նախարարությունը կամ այլ պատկան մարմիններ պետք է հետեւեն»։

Արտաշես Թովմասյանն ասաց, որ իրենք միայն ծրագրավորմամբ են զբաղվում եւ մեքենա կամ վարորդ չունեն. «Ցանկացած մարդ, որն ունի հեռախոսի մեջ այդ ծրագիրը, կարող է գրանցվել եւ ասենք ամիսը մեկ անգամ պատվեր կատարել։ Բայց ինքը տաքսիստ չէ, ինքը չի քշում։ Առավոտյան աշխատանքի գնալուց, օրինակ, կարող է Մասիվում միացնել եւ մարդկանց իջեցնել Կենտրոն»։

«ggTaxi»-ի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ վարորդները պատվերից որոշակի գումար են տալիս իրենց, իրենք էլ հարկեր են վճարում։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031