Հայկական Ծրագրեր Ընկերության դեմ, ՀՏՄՊՊՀ ավելի քան տաս ամիս տևող հետապնդումների մասին մամուլում հրապարակված մեր նյութից հետո, մարտի 4-ին ՀՏՄՊՊՀ-ն հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, սակայն, որևէ անդրադարձ չկա մեր նախկինում բարձրացված հարցերից և որևէ մեկին: ՏՄՊՊՀ-ի հայտարարությունը լի է վիրավորական արտահայտություններով, անհիմն մեղադրանքներով և պարունակում է բազմաթիվ իրարամերժ և հակասական պնդումներ (այդ ամբողջը մեկուկես էջի մեջ):
Իր հայտարարությամբ ՏՄՊՊՀ-ն նորից հրապարակային կարծիք է արտահայտում ընկերության՝ գերիշխող լինելու մասին: Միաժամանակ բողոքում է, որ «ընկերությունը ընդհանրապես հրաժարվել է տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովին, որի հիման վրա հնարավոր կլիներ գնահատել շուկայում ընկերության ունեցած կշիռը:»
Հաշվի առնելով տեքստը, և հրապարակային պատասխան գրելուց՝ համակեցության կանոններով մեր կաշկանդվածությունը, չենք անդրադառնա մնացած կետերին:
Մոտ ժամանակներս, մենք կհրավիրենք մամուլի ասուլիս և մանրամասն կպարզաբանենք բոլոր հարցերը:
Հայկական Ծրագրեր Ընկերություն
Կոնցեռն Դիալոգ Փաստաբանական Գրասենյակ