Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը հորդորեց լրագրողներին հանգիստ թողնել Հայաստանի հանրապետական կուսակցությանը

Մարտ 04,2016 15:06

«Հանրապետականի կուսակցության ժամանակ՝ 2000 թվականի 30 հազարը դարձել է 44 հազար»,- մարտի 4-ին «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա հորդորեց լրագրողներին հանգիստ թողնել Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ անդրադառնալ ժողովրդագրությանը. «Եթե դուք հետ գնաք՝ ձեր կենսագրությունը ուսումնասիրեք, կտեսնեք, որ ձեր պապերը, ձեր ծնողները շատ ավելի վատ պայմաններում են ապրել եւ ավելի շատ երեխաներ են ունեցել: Հետեւաբար՝ ասել, որ սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, երեխաներ չենք ունենում, անհասկանալի է: Մտածողությունը, մարդկանց էգոիզմն է շատացել, եթե ավելի բարդ տերմիններ օգտագործենք, մարդկանց մեջ էգոիզմն է շատացել, սա փաստ է: Սա էլ է մեկ բաղադրիչ, ընդամենը մեկ բաղադրիչ հազարավորներից»:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ ներկայացված ծրագիրը կօգնի ժողովրդագրական խնդիրների լուծմանը. «Ժողովրդագրությունը շատ բաղադրիչներից բաղկացած համակարգ է, որի համար երեք համակարգ՝ առողջապահությունը, կրթությունը եւ սոցիալական ապահովությունը, պետք է ամեն օր, ամեն տարի, ամեն րոպե ուշադիր լինեն, աչալուրջ լինեն, որպեսզի կարողանան խնդիրների լուծումը գտնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031