Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընտանիքը կարողանա իր խնդիրների լուծումներն ապահովել»

Մարտ 04,2016 14:43

«Նախագծի ծրագիր դառնալու դեպքում՝ ես վստահ եմ, որ դրա հետեւողական իրականացումը բերելու է բոլոր այն անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիները ապրեն, աշխատեն, սովորեն, ստեղծագործեն Հայաստանում՝ իրենց հայրենիքում»,- մարտի 4-ին «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը թեմայով խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, թե համարում է՝ այն խնդիրները, որոնք վեր են հանվել, շատ արդիական են եւ լուծումներ են պահանջում. «Այն հարցադրումները, որոնք պարբերաբար արվել են որպես ժողովրդագրական խնդիրների հիմնական հարցեր, ներկայացվել են, այս ծրագրում իրենց արտացոլումն են գտել, այսինքն` վերաբերում են առաջին հերթին ծնող լինելու, աշխատանք ունենալու, զբաղված լինելու եւ նաեւ ընտանիքի համար նվազագույն կենսաապահովման պայմաններ ստեղծելու հնարավորության ընձեռնմանը: Մասնավորապես՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում այս խնդիրները, փոխշաղկապված լինելով իրար, անմիջական ազդեցություն են ունենում հենց ժողովրդագրական իրավիճակի հիմնական ցուցանիշների հետ կապված:

Մասնավորապես՝ եթե բնակարանային ապահովության խնդիրները առարկայական են երիտասարդ ընտանիքների համար, ապա դա նշանակում է, որ դա նաեւ շաղկապվում է զբաղվածության խնդրի հետ, հատկապես՝ եթե հնարավոր աշխատատեղերը ցածր վարձատրվող են: Այս առումով՝ բնական է, որ հնարավորությունը ծրագրի հաստատման եւ ընթացք ստանալու դեպքում, որ ցանկացած աշխատավարձով կամ այսպես ասենք հանրապետության միջին աշխատավարձով պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընտանիքը, հատկապես՝ նորաստեղծ ընտանիքը, կարողանա իր խնդիրների լուծումներն ապահովել, իսկ սա նշանակում է առաջին հերթին սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման նոր ռազմավարություն»:

Հարցին՝, այսինքն, նորաստեղծ ընտանիքները առանց կանխավճարի կարո՞ղ են բնակարան ձեռք բերել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ներառված առաջարկությունները ենթադրում են վերհանված խնդիրների լուծումներ. «Իհարկե՛, կան առաջարկություններ, որոնք վերաբերում են, շաղկապելով ընտանիքների ձեւավորման եւ երեխաներ ունենալու հետ, պետության երաշխիքների տրամադրմանը: Մի բան պետք է հիմք ընդունենք, որ կան որոշակի կանոնակարգեր, եթե խոսում ենք հիփոթեքային վարկավորման մասին, որոնք անհրաժեշտ պայմաններ ունեն՝ ձեր ասած կանխավճարը եւ այլն, բայց նաեւ առաջարկվում է այս խնդիրների լուծումները ապահովել նաեւ պետական երաշխիքների միջոցով: Այսինքն` կան լուծումներ ձեր նշած խնդիրներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031