Վրաստանի զինված ուժերում կխստացվի ալկոհոլային խմիչքների տարածման եւ զինվորականների շրջանում տարածված մոլախաղերի վերացմանն ուղղված պայքարը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Վրաստանի Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ զինվորական ծառայության ընթացքում կամ հասարակական վայրերում զինվորական համազգեստով անձանց կողմից ալկոհոլի օգտագործման ցանկացած դեպք կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ։
Պաշտպանության նախարարությունից նշում են, որ օրենքի համապատասխան փոփոխությունները ներառվել են Զինված ուժերի մասին նոր օրինագծում, որը առաջիկայում կներկայացվի Վրաստանի կառավարության հաստատմանը։