Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ի հետ կապված Արդարադատության նախարարի խոստումից հետո կրկին խնդիրներ կան

Մարտ 04,2016 14:12

«50.000 դրամի շեմը բավականին քիչ է։ Որտեղի՞ց վարորդը պետք է այդ պահին որոշի, 50.000 է, թե ավելի։ Նույնիսկ ԱՊՊԱ-ի գործակալները, երբ վթարի դեպքում մոտենում են, նրանք չեն կարողանում կոնկրետ որոշել, թե ինչքան է գնահատվում վթարի արժեքը»,- այս մասին «Նոյյան տապան»-ի մամուլի սրահում, անդրադառնալով ԱՊՊԱ-ի նոր կարգին, ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ից ուժի մեջ մտած նոր կարգով ավտովթարների դեպքում վարորդները կարող են լրացնել համաձայնեցված հայտարարագրի ձեւը եւ չսպասել ԱՊՊԱ-ի գործակալներին։ Դա վերաբերվում է այն դեպքերին, երբ վնասը չի գերազանցում 50.000 դրամը։

Արսեն Պետրոսյանը նշեց, որ ԱՊՊԱ-ն հիմնականում ամբողջությամբ չի փոխհատուցում վթարի արդյունքում առաջացած վնասները։ Նա տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարված փոփոխությունների պատճառով վերջերս վարորդներից մեկն ԱՊՊԱ-ի գումարը երկու օր ուշացնելու համար տուգանվել է 100.000 դրամի չափով. «Մենք գտնում ենք, որ սրանով կրկին մտնում են մեր գրպանները։ Ինչպե՞ս կարելի է ընդամենը 2 օրվա համար 100.000 դրամ տուգանել։ Ընդունում եմ, որ մարդ է, կարող է մոռացել է։ Ինչո՞ւ են շեմը բարձրացնում»։

Նա առաջարկեց, որ վարորդներին 200 դրամ արժողությամբ նամակով հիշեցնեն եւ ոչ թե 100.000 տուգանեն։ «Հարգարժան Արդարադատության նախարարն Ազգային ժողովում հայտարարեց, որ այլեւս ԴԱՀԿ-ի հետ կապված ոչ մի թյուրիմացություն չի լինի։ Դա Նոր տարուց առաջ էր, օրենսգրքում փոփոխություններ կատարելու ընթացքում։ Հիմա մենք կրկին նամակներ ենք ստանում, որ անցած տարի ժամանակին ոստիկանության կողմից գրված ակտերը մուծվել են չգերազանցելով մեկ ամիսը։ Եվ ԴԱՀԿ ծառայությունից այս տարի նամակ են ստանում, որ չի մուծվել եւ 9.000 պետք է վճարի»։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամը պահանջեց, որ նման խնդիրները չբացատրեն ծրագրային խնդիրներով եւ մարդկանց նամակներ ուղարկելուց առաջ 10 անգամ ստուգեն։

Աշոտ ՒՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031