Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պետական արխիվներում բացակայում են Պոլսո «Ժամանակ» օրաթերթի արխիվները. «Ակօս»

Մարտ 04,2016 13:58

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հարցում է ներկայացրել Թուրքիայի կառավարությանը՝ այդ երկրի Պետական արխիվում և Մշակույթի նախարարությունում՝ պոլսահայ «Ժամանակ» օրաթերթի արխիվները առկայությունը ստուգելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս» լրատվական կայքը։

Ի պատասխան հայազգի պատգամավորի հարցումի՝ կառավարությունը նշել է, որ Պետական արխիվում բացակայում են «Ժամանակ» օրաթերթի արխիվները։ Սրանից հետո Դողանը նույն հարցումն ուղղել է Թուրքիայի Մշակույթի նախարար Մահիր Ունալին։ Հայազգի պատգամավորը դեռևս պատասխան չի ստացել Թուրքիայի Մշակույթի նախարարությունից։

Թեմայի մասին Սելինա Դողանը խոսել է «Ակօսի» լրագրողի հետ. «Ժամանակը» Թուրքիայի ամենահին թերթն է, որը հրատարակվել է առանց ընդմիջման։ Օրաթերթը տպագրվել է ե´ւ Օսմանյան կայսրության, ե´ւ հանրապետական Թուրքիայի օրոք։
Քաղաքական այս մտածելակերպից, որը Հայոց ցեղասպանության թեման բացվելուն պես գերադասում է «բացենք արխիվները» արտահայտությամբ պարտակել թեման, նախ և առաջ ակնկալվում է այս երկրում ապրող հայերի ամենահին պարբերականի արխիվացումը»։

Տեղեկացնենք, որ «Ժամանակը» ստամբուլահայ մամուլի ամենահին օրգաններից է, հիմնադրվել է 1908թ. և տպագրվում է առ այսօր՝ առանց ընդհատումների։ Տարբեր ժամանակներում թերթին թղթակցել են անվանի հայ մտավորականներ Արշակ Չոպանյանը, Զապել Եսայանը, Վահան Թեքեյանն ու Երվանդ Օտյանը։ Ներկայումս թերթի տպաքանակը շուրջ 1500 է, սպառողների հիմնական մասը Ստամբուլի հայկական համայնքն է։ Թերթի խմբագիրը Արա Գոչունյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031