Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները հաճախորդներին

Մարտ 04,2016 13:44

Տեղեկացնում ենք մեր հաճախորդներին և լրատվամիջոցներին, որ կապված 03.03.2016թ. խարդախ գործողությունների արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների կորուստների, ինչպես նաև առաջիկա հանգստյան եւ տոնական օրերի հետ, ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ և ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, եւ ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները Բանկի հաշվին, փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին:

Բացի այդ, Բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:

Միաժամանակ այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) Բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթողարկված քարտերի տրամադրման գործընթացը արգելափակվածների փոխարեն:

Հայտնում ենք նաև, որ բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031