Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջիա նահանգի կողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ամբողջական տեքստը

Մարտ 04,2016 13:22

Մարտի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 1580 բանաձև։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է պալատի անդամներ Փաթ Գարդների ու Դեմեթրիուս Դուգլասի կողմից։

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․

ԲԱՆԱՁԵՎ

Հարգելով և ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երկար և հարուստ պատմություն ունի և իր նվիրական տեղն է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության և մշակույթի մեջ, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց 1991 թ. դեկտեմբերի 10-ին` երկար պայքարից հետո, որը որոշակի առումներով շարունակվում է ցայսօր, և նրա ինքնորոշման տևական պահանջը ոգեշնչեց տարածաշրջանում ապրող բազմաթիվ ժողովուրդների և նախկին Խորհրդային Միության փլուզման խթաններից մեկը հանդիսացավ, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատակամություն և տոկունություն ցուցաբերեց պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և հսկայական դժվարությունների պայմաններում, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ավելի քան քսան տարի հավատարիմ է իր քաղաքացիներին՝ պահպանելով իր անկախությունը, և, միաժամանակ, ջանքեր գործադրելով՝ փոփոխելու և կայունացնելու Կովկասյան տարածաշրջանը, ու անցկացնելով ազատ ու անկախ ընտրություններ և հանրաքվեներ, որոնք համընդհանուր կերպով ճանաչվել են որպես օրինակ տարածաշրջանի համար, և
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ միջազգային դիտորդները, այդ թվում Միացյալ Նահանգները, գնահատել են 2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունները որպես ազատ և թափանցիկ,
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է, որ այս մարմնի անդամները իրենց հարգանքն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա քաղաքացիների նկատմամբ, արժանին մատուցում զոհողություններին, նվիրվածությանն ու վճռականությանը, որոնք ցուցաբերվել են Հանրապետության ժողովրդի կողմից ծայրահեղ դժվարությունների պայմաններում, մաղթում խաղաղություն, բարգավաճում և շարունակական հաջողություններ և կոչ անում միջազգային հանրությանը համարժեք կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն:
ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ՈՐՈՇՈՒՄ է, որ Ներկայացուցիչների պալատի քարտուղարը լիազորված է և հանձնարարական է ստացել պատրաստել սույն բանաձևի համապատասխան պատճենը՝ այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը փոխանցելու համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031