Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժիգուլին ինչքան էլ ներկեք՝ «Մերսեդես» չի դառնա». Արմեն Մարտիրոսյանը՝ «գունավոր» ընտրության մասին

Մարտ 04,2016 13:13

«Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն անընդունելի է»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ վարկանիշային քվեարկությունը լավ քվեարկություն է, բայց այն պետք է լինի համապետական այն դեպքում, երբ մենք գոնե երկու ընտրություն կարողանանք իրականացնել ազատ, թափանցիկ:

Եթե մեքենան ռուսական արտադրության «Ժիգուլի» է, որքան էլ լավ գույներով ներկեն, գեղեցիկ պատկերներ փակցնեն թափքի վրա, դա «Մերսեդես» չի դառնա: ՀՀԿ կառավարումն էլ ինչ անեն՝ պետական միջոցների անհավանական անօրինական յուրացման կառավարման համակարգ է, մենաշնորհացման: Ոչ թե կոնֆետի թուղթը պետք է փոխվի,այլ կոնֆետը, հակառակ պարագայում՝ ինչպես նեխած եղել է այդ կոնֆետը, այդպես էլ մնալու է: Մեր խնդիրները դրանից չեն լուծվում, միայն ավելանում են»:

Հարցին՝ ինչո՞ւ եք այդքան պնդում ցուցակների հրապարակման պահանջը,երբ գիտեք իշխանություններն ինչ են ասում՝ կա ՍԴ որոշում, բացի այդ, վերահաշվարկի ժամանակ այն հասանելի է դառնում ընտրության մասնակիցներին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բողոքարկման կարճ ժամանակահատված է՝ 4 ժամ: 4 ժամում մարդը 2000 մարդու անուն-ազգանուն կարողանալո՞ւ է գրել: Այդ քաղվածքը ոչ մի օգուտ չի կարողանալու տալ: Այդ մեծածավալ աշխատանքները կարող են իրականացնել քաղաքացիների հետ միասին, երբ այն հրապարակային լինի: ՍԴ-ի թիկունքում թաքնվելը ճիշտ չէ: ՍԴ-ն կենսապահովման համակարգի հետ կապված էլ որոշում ընդունեց, բայց իշխանություններն իրենց ասածն արեցին: Սա բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում»:

Ըստ նրա, էլեկտրոնային գրանցումը գրեթե նույն խնդիրն է առաջացնելու: Բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկության խնդիր կա: Դա պետք է ոչ թե անձնագրով տեղի ունենա, այլ բացառապես մատնահետքով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031