Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երեք ամիս է անցել, սակայն միջազգային կառույցները հետեւողականորեն պահանջում են ՀՀ իշխանություններից այնպիսի Ընտրական օրենսգիրք ընդունել, որը կբարձրացնի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ։ Իսկ դրա համար հարկավոր է նոր ԸՕ-ում ներառել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրափակիչ զեկույցում ներկայացված առաջարկները։ Կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել ԸՕ նոր նախագիծն ու այն ուղարկել ԱԺ, եւ ահա պարզվում է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկներն այնտեղ չկան ներառված։ «ՉԻ»-ն այս թեմայով զրուցել է ՀԱԿ վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանի հետ։
– Պարոն Կարապետյան, արդեն հրապարակվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ձեր կարծիքով այդ նախագծում որքանով են իշխանությունները հաշվի առել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները։
– ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր հիմնական պահանջներն այդ նախագծում անտեսված են։ Բայց նախեւառաջ, իշխանություններն անտեսել են ներքին օրենսդրության ընթացակարգը։ Նախագիծը կազմել ու Վենետիկի հանձնաժողով են ուղարկել ժողովրդի թիկունքից։ Եվ մենք ԸՕ նախագծի բովանդակության մասին տեղեկացել ենք միայն Վենետիկի հանձնաժողովի հրապարակումից։
Ինչ վերաբերում է ԸՕ նախագծի բովանդակությանը, ապա այն բոլոր պահանջները, որոնք պետք է նպաստեին ընտրական համակարգի հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը, այն է՝ ընտրացուցակների մաքրում, քվեարկելուց հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակում, տեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղաղրում եւ այլն, անտեսված են։ Դրանք չկան նախագծում։
Կարդացեք նաև
Այնպիսի տպավորություն է, որ միայն էլեկտրոնային գրանցման «նորամուծությունն» է միակ միջոցը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես կրկնակի քվեարկության դեմն առնելու հիմնական տարբերակ։ Միայն թե, կարծում եմ, սա դեռ բավարար չէ, եւ այլ միջոցներ են պետք կրկնակի քվեարկությունը բացառելու համար։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում