Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Սերժ Սարգսյանի հրահանգից հետո քանի՞ ձուկ բռնվեց

Մարտ 04,2016 12:53

«Սա պետք է լինի ուղերձ շատ գործարարներին, որ հարկահավաքն այլեւս չի լինելու ծանոթ-ընկեր-բարեկամ շրջանակում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՊԵԿ նոր ղեկավարի ներկայացման ժամանակ արած հայտարարություններին եւ այն փաստին, որ նախագահն անձամբ ներկայացրեց Հովհաննես Հովսեփյանին:

Սակայն, ի հեճուկս նույն հանձնաժողովի իշխանական խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի, որը վստահ է`առաջիկայում ականատեսն ենք լինելու դրական փոփոխությունների, ընդդիմադիր պատգամավորը նկատում է. «Սա մեր ենթադրությունն է, քանի որ քիչ չենք տեսել դեպքեր, երբ Սերժ Սարգսյանի կողմից եղել են նման ելույթներ կամ ներկայացումներ, բայց ոչինչ այդպես էլ չի փոխվել»:

Tevan_HakobyanԹեւան Պողոսյանը մատնանշում է ամենավառ օրինակը, երբ տարիներ առաջ, նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանը հայտարարեց` ատկատների «դեմը պետք է առնել», «խոշոր ձկներին գլխից պետք է բռնել» ու հարցնում է. «Դրանից հետո քանի՞ ձուկ բռնվեց»:

«Հասկանալի է, որ մեր երկրում տնտեսության իրավիճակն այնքան վատ է, որ հարկահավաքությունն այլեւս դարձել է ազգային անվտանգության խնդիր: Իսկ պետությունն առանց հարկերի չի լինում»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ պատկերացման եւ ներկայացման շրջանակում ենթադրվում է, որ էական փոփոխություններ պիտի լինեն, բայց որքանո՞վ դա կիրագործվի` կյանքը ցույց կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031