Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ներկայացնում է նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր դիտարկումները

Մարտ 04,2016 12:35

ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության համար հետեւողականորեն պայքարող «Ժառանգություն» կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Բացի դրանից, յուրաքանչյուր ընտրություն անմիջականորեն առնչվում է ժողովրդավարական եւ իրավական պետություն կառուցելու հրամայականի հետ: Անհրաժեշտ է արձանագրել նաեւ այն փաստը, որ միջազգային տարբեր կառույցներ գնահատում են ՀՀ-ին՝ որպես համակարգային կոռուպցիայով ախտահարված երկիր: Համակարգային կոռուպցիան Հայաստանում սկսվում է կեղծված ընտրություններից: Ուստի «Ժառանգությունը» կարեւորում է ընտրությունները վերահսկելու իրական գործիքակազմի առկայությունը, որն իր արտացոլումը պետք է գտնի ընտրական օրենսգրքում եւ դրա իրականացումն ապահովող այլ օրենսդրական ակտերում:

Նկատի ունենալով մինչեւ այժմ տեղի ունեցած տարբեր ընտրությունների, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների ու 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծումները, առանցքային դեր ենք հատկացնում ընտրությունների անցկացման վերոնշյալ սկզբունքների եւ, հատկապես, «Մեկ քաղաքացի–մեկ քվե» սկզբունքի պարտադիր կիրառմանը: Վերջին 15 տարիների ընթացքում իշխանությունների վարած ապիկար եւ կեղեքիչ քաղաքականության հետեւանքով Հայաստանից արտագաղթել են մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնց փոխարեն, ընտրակեղծարարության մի հրեշավոր համակարգի կիրառմամբ, քվեարկում են իշխանությունների հանցակիցները՝ նրանց օգտին ապահովելով հավելյալ 500.000–600.000 անօրինական քվե:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն օրախնդիր է համարում այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունումը, որը կապահովի հետեւյալ սկզբունքները.

Քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում
Քվեարկությունից մեկ ամիս առաջ Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակի հրապարակում
Մատնահետքով էլեկտրոնային գրանցում
Քվեասենյակի եւ ընտրատեղամասի առցանց տեսանկարահանում
Համամասնական պարզ, առանց վարկանիշային քվեարկության ընտրակարգի ներդրում
Բողոքարկումների եւ վերահաշվարկի ժամկետների երկարացում
Թեկնածուի կամ թեկնածու կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից ցանկացած նշված տեղամասի բողոքարկման հնարավորության մեխանիզմի կենսակոչում
Ընտրություններում ձայների 3 տոկոսը հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի մասնակի փոխհատուցում՝ պետական ֆինանսավորմամբ:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031