Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարծիքներ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգի մասին. «Ժողովուրդ»

Մարտ 04,2016 12:17

«Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը, ով 2013-ին իր խմբով ներկայացրել է Հայաստանը եվրատեսիլյան բեմում, խոստովանեց, որ ինքը չի հասկացել, թե որն է, այսպես ասած, եվրատեսիլյան ֆորմատը, եւ իր համար դժվար է ասել, թե ինչը կարող է գրավել եվրոպացիներին, «Ճիշտն ասած՝ ցանկություն էլ չունեմ հասկանալու, դա պրոդյուսերների խնդիրն է։ Իսկ Իվետա Մուկուչյանի երգը լավն էր, ինձ դուր է եկել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակառակ կարծիքին է բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով նախ շեշտեց, որ ինքն անտարբեր է այս մրցույթի հանդեպ, ապա խոստովանեց, որ երգն իր վրա որեւէ տպավորություն չի թողել. «Հերթական մի երգ՝ գեղեցիկ երգչուհու կատարմամբ։ «Եվրատեսիլ»-ում քվեարկությունը քաղաքականացված է, ամենալավ երգն էլ կարող է քիչ միավորներ հավաքել։ Իսկ մեզ չի հաջողվում եվրոպացու հոգին մտնող երգ ներկայացնել։ Այն, ինչ մատուցում ենք, հիմնականում հայաստանցու ճաշակով է։ Գուցե երգչուհու մոտ կա լավ պոտենցիալ, բայց երգը հաջողված չէ, այն չհիշվող է եւ չի մտնի եվրոպացու ուղեղը, չի «նստի» նրա լեզվի վրա»։

Բոլորովին այլ կարծիքի է երգիչ Գրիգոր Կյոկչյանը, ով միջազգային մրցույթների մասնակցելու որոշակի փորձ ունի. «Օրիգինալ, հետաքրքիր, կրեատիվ երգ է, ինձ դուր եկավ, բայց մինչեւ չլսեմ «Եվրատեսիլ»-ի մյուս մասնակիցների երգերը, ոչինչ չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Ուկրաինայի ներկայացուցչի երգը նույնպես լավն է։ Իսկ, առհասարակ, ես սիրում եմ այս մրցույթը եւ սիրով կհետեւեմ մեր մասնակցի ելույթին»,- ասաց նա։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031