Լրահոս
Օրվա լրահոսը

Համլետ Հարությունյան. «Եթե զգամ, որ սկլերոտիկ բաներ ունեմ, չեմ կարող նիստերին մասնակցել…». «Իրատես de facto»

Մարտ 04,2016 12:13

«Իրատես»-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանի հետ։

– Նորից պատգամավոր լինելու ցանկություն ունե՞ք։

– Ի տարբերություն շատերի, «նազ» չեմ ծախի ու կասեմ՝ այո, ես ուզում եմ շարունակել իմ քաղաքական գործունեությունը։ Դրա համար ինձ բավականացնում են և՛ փորձը, և՛ անցած ուղին, և՛ նպատակները։ Վերջին երեսուն տարիներին ես եղել եմ քաղաքականության մեջ։ Իմ ցանկությունը շիտակ ասացի, բայց որոշողը կուսակցությունն է և ժողովուրդը։ Եթե ձայն կտան, կմնամ, չէ՛, կզբաղվեմ իմ գիտամանկավարժական գործունեությամբ։

– Ի՞նչ եք կարծում, Դուք ՀՀԿ-ին «պե՞տք» եք։

– Չեմ կարող ասել, կորոշի կուսակցությունը։ Եթե ես պետք լինեմ, պարտադիր չէ պատգամավոր դառնամ, կարող եմ կուսակցական այլ աշխատանքով զբաղվել։

– Լեւոն Տեր-Պետրոսյանի նման «արմունկները քշտած» ասպարեզ չեք նետվում։

– Այո՛, ես արմունկներով չեմ պայքարում քաղաքական էլիտայի մեջ մտնելու համար։ Կուսակցությունը միայն նախարարներից և պատգամավորներից չի բաղկացած։ Կուսակցական գործիչներ մենք քիչ ունենք, ովքեր զբաղվում են գաղափարախոսական, դաստիարակչական աշխատանքներով։ Կուսակցությունը որտեղ հարմար գտնի, այնտեղ էլ կաշխատեմ։ Եթե զգամ, որ էլ պիտանի չեմ, առողջությունս, գիտական ֆանտազիաս, մտածելակերպս չեն բավարարում, սկլերոտիկ բաներ ունեմ, չեմ կարող նիստերին մասնակցել, ինքս կհրաժարվեմ քաղաքական գործունեությունից։ Չեմ կարծում, որ այսօր երիտասարդ քաղաքական գործիչները կարող են անել այն, ինչը ես չեմ կարող։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031