Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփի կարծիքով, Ռուսաստանը պարտավոր է ԱՄՆ-ին հանձնել Սնոուդենին. sputniknews

Մարտ 04,2016 12:00

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, երկրի նախագահի պաշտոնի համար պայքարող, միլիարդատեր Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է ԱՄՆ-ին հանձնել Նահանգների հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին։ Այս մասին տեղեկացնում է sputniknews լրատվական կայքը։

Դեթրոյթում կայացած նախագահական բանավեճերի շրջանակներում Թրամփն ասել է. «Սնոուդենը գործակալ է եւ եթե Ռուսաստանը հարգում է մեզ, նրանք պարտավոր են անմիջապես ԱՄՆ-ին հանձնել Սնոուդենին»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակից Սնոուդենը 2013թ. ամռանը լրատվամիջոցներին գաղտնի նյութեր էր հանձնել՝ ամենատարբեր թեմաներով ։ Այդ նյութերի հրապարակումը համաշխարհային սկանդալի պատճառ դարձավ, քրեական գործ հարուցվեց Սնոուդենի նկատմամբ։

Քրեական պատասխանատվության չենթարկվելու համար Սնոուդենը դիմեց աշխարհի 20 երկրներին՝ իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով։ 2014թ. օգոստոսի 1-ին ՌԴ-ն 3 տարվա կացության իրավունք տվեց ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031