Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. Մեզ համար խիստ մտահոգիչ է մնում ծնելիությունը

Մարտ 04,2016 11:39

«Խնդիրը, որ մենք այսօր պատրաստել ենք քննարկման՝ առաջին վերլուծության եւ օրվա խնդիրն է»,- ԱԺ սոցիալական հարցերի ու ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ընթացքում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Կազմակերպված լսումները «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով էին:

Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում ծնելիությունը փաստացի շատ երկրների հետ համեմատությամբ բարձր մակարդակի վրա է գտնվում. «Հայաստանի Հանրապետությունում մահացության եւ ծնելիության տարբերության ցուցանիշը դրական է, մենք ունենք բնական աճ: Բայց այն միտումները, որոնք գրանցվում են Հայաստանում եւ այն թվերը, որոնք մենք պետք է ներկայացնենք, վկայում է, որ եթե այսօր ձեւավորվի համապատասխան օգնությունները առողջապահական ծրագրերը, մասնավորապես՝ հեռահար առողջապահական ծրագրերը, իսկ դուք գիտեք, որ յուրաքանչյուր առողջապահական ծրագիր վերաբերվում է հնարավորինս լայն զանգվածներին, ժողովրդագրական ցուցանիշներին, հանրային առողջության ապահովմանը, այդ առումով մեզ համար խիստ մտահոգիչ է մնում ժողովրդագրական ցուցանիշների մեջ հիմնականում ծնելիությունը: Եթե մենք 1990 թվականին Հայաստանում ծնվել է 80.000 երեխա, ապա այս պահին Հայաստանում գրանցվում է 42.000-43.000 երեխայի ծնունդ: Իհարկե՛, այս ցուցանիշները որոշ չափով հույս են ներշնչում, եւ մենք տեսնում ենք, թե ինչ դինամիկա է արձանագրվել 1990-ից մինչեւ 2000 թիվը. 2000 թվականին Հայաստանում ուղղակի 30-31 հազար երեխա է ծնվել: Իհարկե՛, միտում դեպի բարձրացում մենք ունենք, բայց անգամ այդ պարագայում, երբ վերանայում ենք ծնելիության հիմնական պատճառները ծնելիության, ապա պարզվում է, որ հիմնական հզորությունները, այսինքն` մայրական հիմնական ներուժը նվազել է»:

Նախարարը նշեց, որ այս ցուցանիշների պարագայում 2035 թվականին երեխաների թիվը կարող է նվազել երկու անգամ. «Մեր այսօրվա անելիքները հիմնականում միտում ունեն առաջին հերթին վերլուծել պատճառները, գնահատել կարիքները: Յուրաքանչյուր խնդրի լուծումը սկսվում է կարիքների ճիշտ գնահատումից: Եթե այս պահին մենք կարողանանք ճիշտ գնահատել կարիքները՝ ինչպիսի հարթակներ են անհրաժեշտ, ինչպիսի ֆինանսավորում է անհրաժեշտ, որ մենք կարողանանք այդ մարտահրավերներին ճիշտ լուծումներ գտնել, իրականում, ժամանակի մեջ այս ծրագիրը կլինի դատապարտված»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031