Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Վերահսկելի մեխանիզմ է այդ գունավոր քվեաթերթիկներով ընտրությունը ». «Ժողովուրդ»

Մարտ 04,2016 11:37

«Ժողովուրդ»-ը նոր ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված մի  քանի հարց է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանին։

– Պարոն Նիկոյան, ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն հանդես է գալու տարբեր գույնի քվեաթերթիկներով։ Դուք ո՞ր գույնն եք նախընտրում, եւ այս մեխանիզմի նպատակը ո՞րն է։

– Նպատակը հետեւյալն է. նախ որեւիցե մեկը, եթե ուզում է մեկին քվեարկի, կուսակցության անդամ պետք է լինի։ Տվյալ կուսակցության անդամն այդ քվեաթերթիկի վրա պետք է լինի՝ շուտ կողմնորոշվելու համար։

Մինչեւ հիմա մեղադրում են, որ այս կուսակցության ձայները տեղափոխել, տվել են մեկ այլ կուսակցության եւ այլն, եւ այլն։ Եթե գույները տարբեր են, ապա անհնար է տեղափոխել։ Շատ հստակ, վերահսկելի մեխանիզմ է այդ գունավոր քվեաթերթիկներով ընտրությունը։

Իսկ թե ինչ գույնով կլինենք, կգա ժամանակը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորոշի, թե որ կուսակցությունը որ գույնով է հանդես գալու։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031