Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը դատարանում բացատրություններ կտա (Տեսանյութ)

Մարտ 04,2016 11:28

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդել է իր բողոքի քննությանը ապահովել նաեւ իր պաշտպանյալ Գեւորգ Սաֆարյանի ներկայությունը: «Շոշափվում է Գեւորգի քաղաքական գործունեությունը, Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարում է, որ կալանավորված է իր քաղաքական հայացքների համար: Մեր կարծիքով, ճիշտ կլիներ, որ Գեւորգը դատարանին բացատրություններ տար ու նախագահող դատավորը Գեւորգից լսեր այն բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացրել ենք մեր բողոքում»:

Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը վերաքննիչ դատարանում բողոքարկում էր Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթ իրականացնող մարմնի որոշումը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանն այսօր բավարարել է իր միջնորդությունը՝ նիստը հետաձգելով մինչեւ մարտի 10-ը, ապահովելու Գեւորգ Սաֆարյանի ներկայությունը:

«Գեւորգ Սաֆարյանի գործն արդեն 4 դատավոր քննել է, սա 5-րդ դատավորն է ու քրեական իրավունքի մասնագետ: Առաջին անգամ նորմալ դատավորի վարույթում է գործը, դրա համար սպասելիքներ ունենք: Մխիթար Պապոյանը իսկապես լավ մասնագետ է»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Նա քննադատեց նախորդ 4 դատավորների որոշումները, ասելով, որ որեւէ հիմք չլինելու հանգամանքում դատավորները փորձել են իրենց երեւակայության արդյունքում հիմնավորումներ նշել ու Գեւորգին զրկել ազատությունից: «Այս պարագայում եթե գործը քննում է քրեական իրավունքի մասնագետ, Գեւորգը պետք է ազատ արձակվի»:

Նրա խոսքով՝ այդ մասին ասում են ոչ միայն իրենք՝ պաշտպանական կողմը, այլեւ իրավապաշտպան կառույցները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031