Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարտիրոսյան. «Նպատակ չկա ընդունել օրենսգիրք, որը լայն համաձայնության արգասիք չի լինելու». «Հայկական ժամանակ»

Մարտ 04,2016 11:26

Հատված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցազրույցից:

 – Պարոն Մարտիրոսյան, ո՞րն է խնդիրը, որ իշխող կուսակցությունը չի համաձայնում ընտրողների՝ ստորագրված ցուցակները հրապարակայնացնել։

– Խնդիրը երկու բանի մեջ է, նախ համարվում է, որ սա ընտրողների գաղտնի քվեարկության իրավունքի խախտում է, եւ միայն Հայաստանում չի այդպես համարվում։

Եվ երկրորդ, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս այդ հարցի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել։ Իսկ մենք փորձում ենք հնարավորինս ականջալուր լինել Վենետիկի հանձնաժողովի կարծիքներին եւ եզրակացություններին։ Այնպես որ, այստեղ առանձնապես մի մեծ խնդիր չկա, ուղղակի ընտրողների քվեարկության գաղտնիության խախտում է, եւ համապատասխան հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

– Իսկ ինչով է բացատրում իշխող կուսակցությունը ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման կետը, այն լուրջ մտահոգություն է առաջացրել մարդկանց մեջ:

– Դա արդեն՝ երբ հեղինակները նախագիծը ներկայացնելիս լինեն համապատասխան հանձնաժողովում եւ լիազումար նիստում, այդ հարցը կարելի է ուղղել։ Ես կարծում եմ, որ սրանք ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական, եւ որոշիչ նշանակություն չեն ունենա։ Չեմ բացառում նաեւ, որ փոփոխության ենթարկվեն այդ դրույթները։

– Շատերի կարծիքով լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը կարող է ազդել քվեարկության ընթացքի վրա եւ կրկին նվազեցնել վստահության մակարդակը։

– Չեմ կարծում, որ կարող է ազդել, որովհետեւ բավարար թվով անձինք են լինելու տեղամասերում։ Չկա ինչ-որ մի թիվ, որ կարելի է ասել, որ այս թվի առկայության դեպքում անպայման ամեն ինչ նորմալ է լինելու, սրանից ցածր՝ոչ։ Ամեն դեպքում նախագծի հեղինակներն իրենց դիրքորոշումը կարտահայտեն։ Եվ բոլորն իրենց կարծիքը կարող են արտահայտել։ Էլի եմ ուզում կրկնել, նպատակ չկա ընդունել օրենսգիրք, որը լայն համաձայնության արգասիք չի լինելու։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031