Այսօր՝ մարտի 4-ին, ժամը մոտավորապես 9-ն անց 40-ի սահմաններում Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում, ճանապարհի ոլորանում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Ուղեւորներից մեկը զոհվել է, վարորդը եւ 3 ուղեւորներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկը 15 տարեկան աղջիկ է: Մեր տեղեկություններով՝ Լոռու մարզի Դեբեդ գյուղի մի խումբ բնակիչներ մի քանի ավտոմեքենայով մեկնում էին Պառավաքար, որտեղ պետք է մասնակցեին ծննդյան օրվա արարողություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում աշխատում են պետավտոտեսուչները՝ պետավտոտեսչության 2–րդ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանի գլխավորությամբ, փրկարարներ:
Իջեւանի ԲԿ-ից հայտնեցին, որ պատահարից զոհի դին եւ 4 վիրավորներ տեղափոխվել են այդ ԲԿ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի Առավոտ
Դուք էլ դարձել Գագիկ Շամշյան???: Ինչ կարեւոր է որ ոստիկանն է՝ պետավտոտեսչության 2–րդ գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյան, թե ուղղակի Անկապ Անկապյան: Բոլորն էլ ոստիկանության ֆունկցիաներն են իրականացնում: Դե փրկարարների անուններն էլ գրեք:
Գագիկ Շամշյանը իրենց մարդն է, իրենց գովազդում է: Դուք ինչ եք անում??????????????????