Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որն է եղել Վլադիմիր Գասպարյանի ցասման պատճառը. «Հայկական ժամանակ»

Մարտ 04,2016 10:53

Անդրադառնալով վերջին օրերի կադրային փոփոխություններին, Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է. «Չեմ հանդուրժի դավաճանությունը ոստիկանության համակարգում։ Արդեն 5–րդ տարին շարունակ խոսում եմ այն մասին, որ կրիմինալին չեմ հանդուրժի շփում ունենալ ոստիկանության հետ։ Գողեր ու հեղինակություններ սիրող ոստիկանները շատ ավելի վատն են, քան գողն ու հանցագործը, ում դեմ մենք պայքար ենք մղում։ Նրանք վհուկներ են մտած մեր համազգեստի մեջ։ Նոր համազգեստը աղտոտել ճակատագրական կլինի ցանկացածի համար»։

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, 4 ոստիկանապետերին աշխատանքից ազատելու պատճառը եղել է այն, որ գեներալ Սեյրան Սարոյանը նրանց հրավիրած է եղել «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ Սլավիկի ծնունդին, որին ներկա է եղել նաեւ ոչ անհայտ քրեական հեղինակություն Թեւոսիկը։ Հենց դա էլ առաջացրել է Վլադիմիր Գասպարյանի ցասումը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտավազդ says:

    Խի էդ մի ծնունդն ա՞: Էնքան ուրիշ ծնունդներ ու հարսանիքներ կան: Էնքան ընդհանուր ծանոթ-բարեկամներ կան…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031