Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական պատվերով տպագրված գրքերն ամիսներ շարունակ չեն վաճառվում. «Հրապարակ»

Մարտ 04,2016 10:42

Գրախանութներում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հաճախ գիրք են գնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ այն էլ՝ մեծ մասամբ, մասնագիտական գրականություն։ Մասնագիտականին հաջորդում է մանկական գրականությունը, վերջին տեղում հայերենով չափածո գրականությունն է։ Կան գրքեր, որոնցից ամիսներ շարունակ չի վաճառվում 1 օրինակ։ Դրանք հիմնականում պետական պատվերով տպագրված գրքերն են։ Պետական պատվերով եւ աջակցությամբ տարեկան հրատարակվում է մոտ 150– 160 անուն գիրք։ Նախարարությունն ունի տարեկան որոշակի կտրվածքով գումար, իսկ պետպատվերի հայտերը շատ են։ Տպագրվում են եւ տարիներով մնում գրախանութների դարակներում կամ տպարանների պահեստներում։ Տպագրված գրքերը շատ դեպքերում չեն հասնում ընթերցողին, գրադարանները չեն համալրվում, եղած գրքերը փչանում են հակասանիտարական պայմաններում։

Բավական թերանում է գրքերի գովազդը։

Բանն այն է, որ մշակույթի նախարարությունը, որն զբաղվում է պետպատվերով գրքերի տպագրությամբ, չի իրականացնում մոնիտորինգ, չի պարզում, թե որ գրքերը պահանջարկ ունեն, որը կարելի է տպել, այլ անում են այնպես, որ պետպատվերի հայտ ներկայացրած բոլոր գրքերն էլ ինչ-որ պահի տպագրվեն։ Ստացվում է զուտ պարտականություն՝ ստացել են գումար, պետք է գիրք տպեն։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031