Հարցազրույց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ
– Ձեր կարծիքով, ստացվե՞ց «մարտի 1»-ը միասնաբար նշելը։
– Այո։ Ժողովրդի միասնականությունը ոչ միայն դրսեւորվեց նրանով, որ մենք երեք քաղաքական ուժերով կարողացանք միասնական միջոցառում անել, որ մեր հայտարարությանը միացան մի քանի կուսակցություններ, այլեւ նրանով, որ մեր համատեղ հավաք-երթից դուրս էլ բազմաթիվ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ուժեր, որոնք երբեք դա չեն արել, գնացել են ծաղիկներ դնելու Մյասնիկյանի արձանի մոտ։
Անգամ ոստիկանությունը ծաղիկներով էր եկել, թեեւ պարզ է, որ դա հրահանգավորված էր, իշխանությունների որոշմամբ էր։ Սա նշանակում է, որ խորհրդանշական ժեստով նրանք ներողամտություն են հայցում կատարվածի համար։ Սա, իհարկե, մեզ չի կարող բավարարել, որովհետեւ այն մեր ժողովրդի արժանապատվության եւ օրինականության վերականգնման հարցը չի լուծում, բայց սա նշանակում է, որ Մարտի մեկը պետական մակարդակի հիշատակի օր դարձնելու մեր նախաձեռնությունը միս ու արյուն Է ստանում։
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում