Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Ընտրական օրենսգիրքը ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել

Մարտ 04,2016 10:18

«ԲՀԿ-ում կլինի համապատասխան քննարկում, որից հետո ձեզ եւ հանրությանը կներկայացնենք մեր առաջարկների փաթեթը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանն`անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին: Այն, ինչպես հայտնի է՝ արդեն հրապարակվել է եւ ներկայացվել հանրության դատին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հակված է ունենալու այնպիսի ընտրական օրենք, որը կապահովի ՀՀ-ում ազատ, արդար ընտրությունների անցկացման գործընթացը: Ինչպես բազմիցս հայտարարել ենք պետք է կանխել ընտրակեղծարարության հավանական բոլոր սողանցքները»,- հավելեց մեր զրուցակիցը:

ԲՀԿ-ում դեռ չեն շտապում քննարկել նաեւ ՀԱԿ-ի առաջարկները`ընտրական միասնական պլատֆորմի մասով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031