Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայքրոսոֆթը զգուշացնում է իր օգտատերերին Հայաստանում մանրածախ առևտրում առկա ծրագրային ծովահենության բարձր ցուցանիշի մասին

Մարտ 04,2016 10:11

Մայքրոսոֆթն ամփոփեց Հայաստանում տեղի ունեցած «Գաղտնի գնորդ» հետազոտության արդյունքները, որն անցկացվել էր 49 մանրածախ խանութներում, որոնցից միայն 12%-ն էր առաջարկել արտոնագրված ծրագիր

Հայաստան, 20-ը փետրվարի, 2016թ. – Մայքրոսոֆթ Հայաստանը հրապարակել է Հայաստանում համակարգչի մանրածախ առևտրում ծրագրային ծովահենության մոնիթորինգի ծրագրի առաջին փուլի արդյունքները: Հետազոտության հիմնական նպատակն էր որոշել կիբեր սպառնալիքների մակարդակն այն հայ հաճախորդների համար, ովքեր ձեռք են բերում ապօրինի ծրագրային ապահովմամբ անհատական համակարգիչներ, ինչպես նաև որոշել երկրի մանրածախ առևտրում առկա ծրագրային ծովահենության մակարդակը: 2015թ.-ի դեկտեմբերից մինչև 2016թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում այցելություններ կատարվեցին 49 մանրածախ խանութներ, որոնք վաճառում են լեփթոփներ, սեղանադիր համակարգիչներ, պլանշետներ, 2-ը 1-ում սարքեր, աքսեսուարներ և ծրագրակազմեր:

Համաձայն «Գաղտնի գնորդ» հետազոտության արդյունքների` այս խանութների ընդամենը 12%-ն էր առաջարկում Մայքրոսոֆթի արտոնագրված ապրանքներ, և այս խանութների ավելի քան կեսը պաշտոնական ապրանքների հետ մեկտեղ հաճախորդներին առաջարկում էր տեղադրել չարտոնագրված ծրագրակազմեր:

«Մայքրոսոֆթը մտահոգված է իր սպառողների համար, ովքեր ակամա դառնում են ծրագրային ծովահենության զոհեր, այդ իսկ պատճառով Երևանի մանրածախ խանութներում իրականացրեց «Գաղտնի գնորդ» հետազոտությունը: Եվ ըստ արդյունքների` Հայաստանում անհատական համակարգիչներ ձեռք բերողների համար վտանգի ցուցանիշը բարձր է: Մանրածախ վաճառատեղերի մեծամասնությունն առաջարկում է ապօրինի ծրագրակազմեր, և շատ հաճախ հաճախորդները տեղեկացված չեն, թե ինչպես կարող են արտոնագրված ծրագրակազմը տարբերել կեղծվածից: Միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ օպերացիոն համակարգի ամենատարածված ծովահենային ծրագրատարբերակը պարունակում է ավելի քան 60 տարբեր ծրագրեր և մոդիֆիկացիաներ, որոնք նախագծված են օգտատիրոջ տվյալներն ապօրինի ստանալու և հանցավոր նպատակներով օգտագործելու համար,- ասում է Microsoft CEE New Markets, SAM&Compliance-ի տնօրեն Դմիտրի Բերեսնևը: Մայքրոսոֆթը շարունակելու է պաշտպանել իր հաճախորդներին ծրագրային ծովահենության զոհ դառնալուց, ինչպես նաև իր հեղինակային իրավունքը»:

Բիզնես Ծրագրային Ապահովման Ալիանսի (BSA) կողմից հանձնարարված Միջազգային հետազոտական և խորհրդատվական կորպորացիայի (IDC) զեկույցի համաձայն 2013թ.-ին ծրագրային ծովահենության մակարդակը Հայաստանում հասնում էր 86%-ի: «Գաղտնի գնորդ» հետազոտությունը, որը ներառում է մանրածախ խանութներ կատարված այցելություններ և ստուգումներ, իրականացվում է Հայաստանում գործընկերների համար նախատեսված անվճար ուսուցման և օգտատերերի համար նախատեսված կրթական արշավների հետ մեկտեղ:

Ինչպե՞ս է ստուգել ձեր ծրագրային ապահովման իսկությունը: Դուք կարող եք օգտվել Մայքրոսոֆթի հետևյալ օգտակար առաջարկից` https://www.microsoft.com/ru-ru/howtotell

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բայց ի՞նչ բառեր եք գործածում: Ծովահենս ո՞րն ա: Պիռատից այլ կողմ չեք կարողանո՞ւմ գնալ, ու հետն էլ էդ բառը անպայման ծովային ավազակ իմաստով ե՞ք միայն պատկերացնում: Ու ինչի՞ ա դա վերաբերվում միայն էլեկտրոնիկայի հետ կապ ունեցող պիտույքներին: Բացատրեք հասկականք: Ոնց երեում ա, դուք ավելին գիտեք: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031