«Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանը արդեն 18 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, նա 10 կգ նիհարել է. այս մասին ահազանգում է նրա պաշտպան Լիանա Բալյանը:
«Գույնը գցած է, դեղնած, հյուծված վիճակում, հաշմանդամության կարգ ունի: Մեկուսարանի բժիշկն ու հոգեբանը նրան պահում են հսկողության տակ»,- ասում է պաշտպանը:
Նրան Աղասի Մարտիրոսյանի առողջական վիճակը շատ է անհանգստացնում:
«Ասում է, միեւնույնն է՝ շարունակելու եմ, որովհետեւ ինձ անօրինական են պահում կալանքի տակ, ի՞նչ հիմքով են պահում կալանքի տակ, չի կարողանում հասկանալ»,-նշում է Լիանա Բալյանը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում