Բիաթլոնը թանկ մարզաձեւ է: Այն զարգացնելու համար նյութական լուրջ ներդրումներ է անհրաժեշտ, որի հնարավորությունը պետությունը հասկանալի է՝ չունի: Եթե հարցին մոտենանք զուտ մարզական տեսանկյունից, պատճառաբանությունը, գուցե, արդարացված է: Բայց բիաթլոնը (նաեւ կիրառական այլ մարզաձեւեր) մեր երկրի համար ռազմավարական եւ ազգային անվտանգության նշանակություն ունեն:
Արցախյան պատերազմում Ադրբեջանը, եթե որոշակի հաջողություններ ունեցել է, ապա՝ վարձկան դիպուկահարների հաշվին, որոնց մեծ մասը եղել են այլ երկրների բիաթլոնիստները: Ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ է լինելու:
Բիաթլոնիստը եւ լավ դահուկորդ է, որն անհրաժեշտ է պատերազմական գործողություններում, եւ լավ դիպուկահար: Ուստի, կարելի է, անգամ՝ անհրաժեշտ, գումար չխնայել այս ոլորտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հայաստանի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահ Վարդեւան Գրիգորյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում