Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը կառավարություն-Ազգային ժողով կապը նմանեցրեց ամուսնության հետ

Մարտ 03,2016 16:03

«Զավեշտը հասել է նրան, որ նույնիսկ, երբ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ես ներկայացնում, կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։ Եվ մշտական գործող հանձնաժողովը սազն առած պաշտպանում է այդ մոտեցումը։ Սա անընդունելի է։ Ի՞նչ գործ ունի կառավարությունն Ազգային ժողովի կանոնակարգի հետ»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Նա նշեց, թե պետք է ուշադրություն դարձնել, որ ինչքան էլ կառավարությունն ի վերջո ձեւավորվի, նա ծնվում է Ազգային ժողովից. «Այսինքն` Ազգային ժողովն է ծնում կառավարություն։ Եվ ի՞նչ է ստացվում։ Մի քանի ամիս հետո, ծրագրերը ներկայացնելուց հետո, օրենսդրական նախաձեռնության ամբողջ իրավունքները վերցնում է իր ձեռքը։ Իր որեւէ նախագիծ չես կարող քննարկել կամ մերժել»։

Հովհաննես Մարգարյանն այս հանգամանքը նմանեցրեց ամուսնությանը. «Այսինքն` այն, որ գնում ես եկեղեցի, պսակադրության ընթացքում հարցնում է՝ տեր ես, ասում է՝ տեր եմ։ Նա էլ ասում է հնազանդ եմ։ Երեք անգամ երդվում է։ Մեկ-երկու տարի անց դերերը փոխվում են։ Նա դառնում է հնազանդ, մյուսը՝ տեր»։

ՕԵԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ ԱԺ-ն այժմ հնազանդ է դարձել, որովհետեւ իր օրենսդրական նախաձեռնությունների ընդամենը 7%-ն է կարողանում ընդունել։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031