«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ անցած գիշեր խոշոր հանցագործություն է տեղի ունեցել արտերկրի բանկերից մեկի հայաստանյան մասնաճյուղում:
Բանկի մի քանի հարյուր հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս են բերվել զգալի գումարներ: Թողնված հաքերային հետքը Ինդոնեզիայից է:
«Առավոտին» հայտնի են այս հանցագործության այլ մանրամասներ եւս, սակայն ոչ դրանք, ոչ էլ բանկի անվանումը չենք հրապարակում՝բանկի մնացած հաճախորդների մոտ խուճապ չառաջացնելու նպատակով:
Հ. Գ. Ավելի ուշ տվյալ բանկը հանդես եկավ հաղորդագրությամբ: Կարդացեք այն այստեղ