Լրահոս
Օրվա լրահոսը

Լրտեսության մեջ մեղադրվող կնոջը Թուրքիայում բնակվող վանաձորցին գումարներ է փոխանցել

Մարտ 02,2016 22:35

Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ մեղադրվող Կարինե Ղումաշյանին հարեւանն է «խաբել», թե մի բարերար ուզում է օգնել հայկական բանակին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թուրքիայում բնակվող 4 հայերի՝ Ռաֆիկ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, Սերգեյ Պապոյանի եւ Դիանա Գորոյանի գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ որդու՝ Դավիթ Կարապետյանը:

Դատարան եկած երկու վկաներից մեկն էլ Կարինե Ղումաշյանի մյուս որդին էր, որը Դավիթ Կարապետյանը, որը նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց, հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Դավիթը մոր հետ որոշ ժամանակ ապրել է Թուրքիայում, ըստ նրա ցուցմունքի,  Թուրքիայում ապրելիս իրենց հետ նույն շենքում բնակվել է նաեւ Վանաձորի բնակիչ Ռաֆիկ Պապոյանը, որն էլ բանակին օգնելու մի բարերարի մասին հայտնել է իր մորը: Վերջիններս սկսել են պարբերաբար հանդիպել ու հանդիպումից հետո վանաձորցին երկու հարյուր դոլար է մորը փոխանցել: Դավիթ Կարապետյանն էլ է պատմել, որ մայրը եկել է Հայաստան, այցելել որդուն՝ տեղեկություններ հավաքելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031