Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Տավուշում ձիերը լիզում միջպետական ավտոճանապարհի ասֆալտը

Մարտ 02,2016 22:00

Տավուշի մարզում, Հայաստան- Վրաստան միջպետական ավտոճանապարհին հաճախ կարելի է տեսնել ընտանի կենդանիների: Բնակավայրերի տարածքով ձգվող ճանապարհին վարորդները հանդիպում են առավոտյան արոտավայր տարվող կամ իրիկունը այնտեղից բերվող կովերի նախիրների, ոչխարի հոտերի: Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին թափառող նախիրներ եւ ձիերի երամակներ կան:

IMG_0014

Ձմռանը ձիերը լիզում են ճանապարհի ձյան շերտը հալեցնելու համար միջպետական ավտոճանապարհը սպասարկող ընկերությունների կողմից թափված աղը: Տավուշցի վարորդներն ասում են, որ ձմռան խավար գիշերները իրենք երբեմն չեն նկատում ճանապարհին թափված աղը լիզող ձիերին: Տավուշում, միջպետական ճանապարհին  անասունների հետ բախման հետեւանքով շատ ավտոմեքենաների տերեր են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031