Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանով Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում, սա կոպիտ սխալ էր». Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին

Մարտ 02,2016 19:35

Դաշնակցությունը դուրս էր եկել կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, հիմա ՀՅԴ-ն նորից հետ է եկել կոալիցիա, ու սա Թուրքիան միանշանակ օգտագործելու է:

«Ես անձամբ վստահ եմ, որ 2017-ին ինչքան էլ իշխանությունները փորձեցին, որ Սահմանադրական փոփոխություններով հանգիստ անցնեն, հակառակն է լինելու: Վստահ եմ, որ իրենք փոշմանելու են իրենց քայլից: Վստահ եմ, որ խորհրդարանական ճանապարհը մեր ճանապարհը չէր: Վստահ եմ, որ այսպես իրենք լուրջ խնդիրներ առաջացրեցին իրենց համար, իսկ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելով՝ դա կրկնապատկվեց: Էդ ամեն ինչն իր արդյունքը տալու է,»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա, ուզում ենք մենք, թե չենք ուզում, այս տարածաշրջանն Արեւմուտքին հետաքրքրում էր նաեւ այն խնդրով, թե ինչքանով հայ-թուրքական համաձայնություն տեղի կունենա եւ սահմանները կբացվեն. «Դաշնակցությունը դուրս էր եկել կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, հիմա ՀՅԴ-ն նորից հետ է եկել կոալիցիա, ու սա Թուրքիան միանշանակ օգտագործելու է, Արեւմուտքն էլ է օգտագործելու: Սրանով Ադրբեջանը նաեւ քարտ-բլանշ է ստանում: Սա կոպիտ սխալ էր արտաքին քաղաքական առումով, ինչն արեց գործող իշխանությունը, եւ այդ սխալի արդյունքները, վստահեցնում եմ, ինքը քաղելու է 2017-ին»:

Մեր դիտարկմանը՝ ՀՅԴ-ն վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանն է եկել իրենց համոզման, ոչ թե հակառակը, եւ գրողի ծոցն է արդեն ուղարկել հայ-թուրքական արձանագրությունները՝ Արամ Սարգսյանն ի պատասխան ծիծաղեց՝ չհամաձայնելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031