Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆիննախը միլիոններ է, որ վճարել է «Յուքոմին»

Մարտ 02,2016 19:30

Ֆինանսների նախարարությունից պետական եկամուտները` հարկային ու մաքսային ծառայություններն անջատելու հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա որոշումն անսպասելի էր, ինչն էլ հասարակության շրջանում  տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Երեկվանից Ֆիննախի եւ ՊԵԿ-ի ղեկավարի աթոռի համար թեկնածուների անուններ են շրջանառվում` կանխատեսմամբ, որ Սերժ Սարգսյանը որոշել է հրաժեշտ տալ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Թե մեր երկրի քաղաքացիներին նախագահն է՞լ ինչ անակնկալ է պատրաստել եւ ովքեր կզբաղեցնեն թափուր աթոռները պարզ կդառնա մոտ օրերս: Մինչ այդ ներկայացնենք ֆինանսների նախարարության կատարած գնումները: Այսպես. ֆիննախը ֆիքսված հեռախոսակապի մատուցած ծառայությունների դիմաց «Յուքոմ» ընկերությանը կվճարի 70 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մեկ անձից գնումներ բաժնից:

Հիշեցնենք, որ այս գերատեսչությունը «յուքոմիֆիկացվեց» Գագիկ Խաչատրյանի` նախարար դառնալուց հետո:

Քանի որ այս նախարարություն ինչ-ինչ պատճառներով ամբողջությամբ չի հրաժարվել հեռախոսակապի ծառայություն մատուցող «ԱրմենՏել» ընկերությունից, որի հետ պայմանագիրը կնքել էր դեռեւս պետական եկամուտների կոմիտե եղած ժամանակ, ֆիննախը «Արմենտելին» վճարել է 384 հազար դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ ֆիննախը այս օպերատորին վճարել է 1 միլիոն 221,400 դրամ: Սակայն այս գումարներն անհամեմատ փոքր թիվ են կազմում «Յուքոմին» վճարած գումարների դիմաց:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ «Յուքոմին» միլիոններ են վճարել նաեւ այլ պետական կառույցներ` Պետական գույքի կառավարման վարչությունը, 2 միլիոն 40 հազար դրամ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` 2 միլիոն 455 հազար դրամ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` 2 միլիոն դրամ:

Այս տարվա մյուս ամիսներին ֆիննախի կատարած այլ գնումների, ինչպես նաեւ 2015 թվականի գնումների մասին տեղեկատվությունը կառավարության կայք էջում անհասանելի էր, այդ տարեթվերի գնումներին ծանոթանալու փորձերին կայք էջին հայտնվում էր` «Տվյալ էջը գոյություն չունի» գրությունը:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031