Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մասին անդրադարձները Թմրանյութերի վերահսկման միջազգային խորհրդի հրապարակած 2015թ. ամփոփիչ զեկույցում

Մարտ 02,2016 19:25

2016թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի տեղեկատվական ծառայության կենտրոնը Թմրանյութերի վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) հետ համատեղ Բեռլինում հրապարակեց Խորհրդի ամենամյա հերթական՝ 2015թ. մասին զեկույցը։

Զեկույցում մեծ կարևորություն է տրվել թմրամիջոցների վերահսկման միջազգային դաշնագրերի առանցքային նպատակ հանդիսացող մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը։ Թեման հատկապես  արդիական է 2016թ. ապրիլին նախատեսված՝ թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի հատուկ նստաշրջանին ընդառաջ։

Զեկույցի ներկայացմանը նախորդեց Բեռլինում ԹՎՄԽ նախագահ Վերներ Սիպի մամուլի ասուլիսը։ Զեկույցն ամբողջությամբ և ասուլիսի մանրամասները տեղադրված են ՄԱԿ տեղեկատական ծառայության պաշտոնական կայքում։

Թմրանյութերի վերահսկման միջազգային խորհրդի ներկայացրած զեկույցում որոշակի անդրադարձներ կան նաև Հայաստանի մասին, որոնք առանձնացրել է «ՄԱԿ-ը Հայաստանում» միջազգային կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջը.
«Պետությունները շարունակում են նոր հոգեներգործուն նյութերը ազգային վերահսկողության տակ առնել: «Նոր հոգեներգործուն նյութերի վերաբերյալ միջազգային գործողություններ» ծրագիրը տեղեկություններ է ստացել տարբեր նոր հոգեներգործուն նյութերի ազգային վերահսկման վերաբերյալ մի շարք երկրներից, այդ թվում` Արգենտինայից, Հայաստանից, Չիլիից, Եգիպտոսից, Մեքսիկայից, Շվեդիայից, Թուրքիայից և Ուկրաինայից»։

«Մաքսային վերահսկողության վերացումը Եվրասիական տնտեսական միության երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և ՌԴ-ի հետ սահմաններին կարող է լրացուցիչ մարտահրավեր առաջ քաշել թմրամիջոցների ոլորտում իրավապահ մարմինների համար»։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) 2014թ. դեկտեմբերի 23-ին կայացած գագաթնաժողովին, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի նախագահները, ընդունվել է ՀԱՊԿ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն 2015-2020թթ. ժամանակաշրջանի համար»:

«ՀՀ կառավարությունը 2015 թվականին փոփոխություններ կատարեց իր ազգային օրենսդրության մեջ`114 նոր հոգեներգործուն նյութեր ավելացնելով ազգային մակարդակով վերահսկվող նյութերի ցուցակում»:

«Հերոինի առգրավման դեպքերի զգալի աճ է արձանագրվել Հայաստանում, որտեղ 2014թ. առգրավվել էր 850 կգ հերոին` ի տարբերություն նախորդ տարիներին արձանագրված առգրավման ցածր ծավալների (2012, 2013թթ. առգրավվել է 5 գրամից պակաս հերոին)»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031