Չկա ծուխ առանց կրակի. «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության վաճառքի թեման արդեն մի քանի ամիս է՝ կապանցիների խոսակցության կենտրոնում է: Ռուսնե՞րն են գնել, կադրային ջարդ կլինի՞ թե՞ ոչ ,արդյո՞ք Հրաչ Ջաբրայանը տնօրեն կմնա՞. այս բոլոր հարցերին պատասխանեց ձեռնարկության ղեկավարը 30 րոպե տևած արտահերթ հանդիպման ընթացքում:
Այո, վաճառվել է ռուսական «Պոլիմետալ» ընկերությանը՝ գիշերը՝ ժամը 2:30: Հրաչ Ջաբրայանը հրապարակեց պաշտոնական հաղորդագրությունը: Իսկ գլխավոր տնօրենը Կանադայում կզբաղեցնի «Դանդիի» փոխնախագահի պաշտոնը:
«Պոլիմետալը» ոսկու և արծաթի արտահանման գծով առաջատար ընկերություն է: Գործունեություն է ծավալում Ռուսաստանում և Ղազախստանում: «Ունի գործող 6 հանք,2 հետախուզական և հանքավայրի մշակման նախագծեր, 9000 աշխատակից»,-նշեց Հրաչ Ջաբրայանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «ՍՈՍԻ» հեռուստատեսության կայքում