Լրահոս
Օրվա լրահոսը

«Զավեշտալի ցեղասպանությունը»՝ ըստ Յուրի Վարդանյանի

Մարտ 02,2016 17:58

Վրաստանի հայալեզու «Ալիք» մեդիահարթակը տարածել է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթը` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում փետրվարի 26-ին տեղի ունեցած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ընթացքում: Այդ ելույթում պարոն Վարդանյանը խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ այն որակում է որպես զավեշտալի հասկացություն:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանից: Պարոն Մանուկյանը ձեռնպահ մնաց միջադեպը մեկնաբանելուց, ընդամենն ասաց, որ Յուրի Վարդանյանը լեգենդար մարզիկ է:

Հավելենք, որ Յուրի Վարդանյանի պաշտոնավարման օրոք դիվանագիտական հաջողություններ առանձնապես չեն գրանցվել, օրինակ` ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ի տարբերություն այլ երկրների, հարեւան Վրաստանը ներկայացվել է ընդամենը Ազգային ժողովի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի մակարդակով:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Էս մարդը չի հասկացել պարզապես զավեշտ բառի իմաստը, մարզիկ է, շատ չի կարդացել։ Սա թող լինի դաս մեր ազգընտիր իշխանություններին, որ դիվանագետ նշանակեն պրոֆիների, ոչ թե մի մարդու, որն ընդամենը լեգենդար մարզիկ է ու տեղն եկած տեղը օգտագործում է իր պաշտոնը՝ պաշտպանելու համար թմրաբիզնեսով զբաղվող իր որդուն։

  2. Artur says:

    Հարգելով Վարդանյան մարզիկին, ես ուղղակի ամաչում եմ, երբ ՀՀ դեսպանը նման պրիմիտիվ մտքեր է արտահայտում: Սա սովորական հարցազրույց չէ, ոչ էլ ռեստորանային կենաց: Ամոթ է երբ դեսպանը ներկայացնում է ամեն ինչ դպրոցական մակարդակին համահունչ ու նաև սխալ մեկնաբանություններ անում:

  3. Տիգրան says:

    Ասա վայելեիր էլի համբավդ, քանի դեռ մարդկանց հիշողության մեջ մարզիկ էիր…. ո՞վ քեզ խնդրեց գաս ու քեզ գցես խայտառակությունների ու վարկաբեկման գիրկը… հիմա ես ամաչում եմ նաեւ քո մարզական անցյալի համար…. .

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031