Այսօր, խոսելով 2016 թվականին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գերակա ծրագրերի մասին, նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, մեր հարեւաններին, կառավարությունը գերակա ծրագիր է ընտրել նաեւ հանրապետության տարածքում՝ հրաձգարանների ցանցի ընդլայնումը: «Սա մեր երկրի համար նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Նախատեսվում է եղածները նորոգել եւ գործարկել, նաեւ կառուցել նորերը: Զբաղվել ու զբաղվելու ենք դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու հարցերով», – ասաց նախարարը:
Aravot.am-ը նշեց, որ Հայաստանի համար պակաս կարեւոր ռազմավարական նշանակություն չունեն նաեւ կիրառական այնպիսի մարզաձեւերը, ինչպիսիք են ավիամոդելային սպորտը եւ նավամոդելային սպորտը, հետեւաբար, դրանք նույնպես գերակա ծրագրերի մեջ մտցնելու անհրաժեշտություն կա, Գաբրիել Ղազարյանը խոստացավ այդ մարզաձեւերին մեկ անգամ էլ անդրադառնալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ