Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը զավեշտական համարող ՀՀ դեսպանը բառե՞րն էր սխալ ընտրել

Մարտ 02,2016 17:34

Փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը ցեղասպանությունը համարել է զավեշտական:

«Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա, որով ցեղասպանություն ինչ է նշանակում ցեղ վերացնել, ինչ է նշանակում 1,5 հայերի գլխատել, սա շատ անընդունելի, շատ անհասկանալի արարք է, որ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ…»,- ժողովի ժամանակ հայտարարել էր դեսպանը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ջավախցի Տաճատ Վարդապետյանը դեսպանի հայտարարությունը վրիպակ է համարում. «Պարզապես բառերը միմյանց կապելու թերություն է, ոչ թե դիտավորություն: Ես ինքս չեմ նայել այդ տեսագրությունը, բայց, ի վերջո կար ժամանակ, որ մենք հպարտանում էինք Յուրի Վարդանյանով: Կրկնում եմ՝ բառերը ոչ տեղին օգտագործելու վրիպակ է եղել»:

Մեր հարցին, թե դեսպանի մակարդակով նման վրիպակներն ինչ հետեւանքներ կարող են ունենալ, ասաց՝ այդ հարցին չեմ պատասխանի ու ընդհանրապես հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Դեսպանի հայտարարությունը չցանկացավ մեկնաբանել նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ասաց՝ դեսպանների հայտարարություններին ցեղասպանության վերաբերյալ կանդրադառնա ասուլիսով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտավազդ says:

    Խի կմեկնաբանեն, որ: Շառից-փորձանքից հեռու: Կարեւորը թագավորն ու իրանք ապրած կենան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031