Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատը ոչնչի հետ չես փոխի, ուզում ես դնել ճամպրուկիդ մեջ ու տանել հետդ ». Մարկուս Օյատուս

Մարտ 02,2016 16:21

«Մենք պատրաստում ենք եվրոպական երկրների պահանջներին համապատասխան մասնագետներ, բայց մեր երկրի համար»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Երևանի հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:

Նա նշեց, որ քոլեջը հիմնադրման օրից մինչ այսօր պատրաստում է որակյալ կադրեր. «Մեզ մոտ սովորում են տարբեր տեսակի եվրոպական ուտեստների պատրաստում, զբոսաշրջության գաղտնիքները, մասնակցում տարբեր տեսակի սեմինարների, միջոցառումների, ամեն տարի ուսանողների փոխանակում է լինում էստոնական և հունական մասնաճյուղերի հետ, մեր ուսանողները մեկնում են պրակտիկայի»:

Հանդիպմանը ներկա Էստոնիայի Վալգամա գիտական մասնագիտական ուսուցման կենտրոնի տնօրեն Մարկուս Օյատուսը հավելեց, որ արդեն մոտ 10 տարի է, ինչ համագործակցում են Հայաստանի հետ. «Հայ ուսանողները ունեն հիանալի որակավորում, երբ գալիս են Էստոնիա, ոչնչով չեն զիջում մեր տեղի ուսանողներին իրենց գիտելիքներով: Ես մի քանի անգամ ներկա եմ եղել իրենց պետական ավարտական քննություններին և համոզվել, որ դրանք անցնում են բարձր մակարդակով»:

Պարոն Մարկուսը վստահեցրեց, որ համագործակցության նոր ուղիներ են մշակվում. «Այժմ հայ ուսանողները ստանում են դիպլոմ, որը հնարավորություն կտա եվրոպական երկրներում աշխատանք գտնել, ուզում ենք նոր մասնագիտություններ զարգացնել, ՝մեծահասակների խնամք. սա վերջին տարիներին զարգացող ոլորտ է, այդ պատճառով որոշեցինք նաև այս մասնագիտությունը մտցնել ծրագրի մեջ, որը կդասավանդվի նաև Հայաստանում: Առարկաների մեջ որոշել ենք ավելացնել նաև հայոց լեզուն, հայոց պատմությունն ու հայկական խոհանոցը, քանի որ մեր էստոնացի ուսանողները շատ են հետաքրքրվում հայկական մշակույթով»:

Հայ- հունական քոլեջի տնօրենն ավելացրեց, որ պայմանագրով ովքեր մեկնում են պրակտիկայի, պետք է ետ վերադառնան. «Ունենք ուսանողներ, ովքեր այստեղ ավարտելուց հետո մեկնում են Էստոնիա՝ ուսումը շարունակելու: Նրանց համար այնտեղ ստեղծվում են բոլոր հնարավոր պայմանները, արդյունքում նրանք չեն կարող մասնակցել միայն ընտրություններին, մնացած ամեն ինչից զուրկ չեն մնում»:

Ըստ պարոն Մարկուսի՝ Հայաստանում զբոսաշրջության համար շատ նպաստավոր պայմաններ կան. «Ես մոտավորապես արդեն 10 անգամ այցելել եմ Հայաստան. հետաքրքիր երկիր է: Դուք պահպանել եք ձեր պատմական հուշարձանները՝ դարձնելով դրանք այցեքարտ: Արարատը ոչնչի հետ չես փոխի, ուզում ես դնել ճամպրուկիդ մեջ ու տանել հետդ: Հայկական և էստոնական մշակույթները նման չեն: Ես սիրում եմ հայկական դոլման, քանի որ մի փոքր նման է մեր ավանդական ճաշատեսակներից մեկին»:

Վերջում պարոն Օյատուսը հավելեց, որ համագործակցում են նաև Վրաստանի հետ նույն ծրագրով. «Մենք Հայաստանն ու Վրաստանը համարում ենք եվրոպական երկրներ և կուզենք, որ ուսուցումն էլ լինի եվրոպական պահանջներին համապատասխան»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտավազդ says:

    Փախեք ձեր գործին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031