Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս որեւէ գումար չեմ վճարի. Դերասան Վարդան Պետրոսյանի պայմանը՝ավտովթարից տուժողներին

Մարտ 02,2016 15:48

Այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների հայցն էր քննվում, որով պահանջում են Վարդան Պետրոսյանից փոխհատուցում՝ տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերի եւ փաստաբան Ռուբեն Բալոյանի ծառայությունների դիմաց իրենց վճարած գումարի համար:

Ինչպես տեղեկացրել ենք, դատարանում կողմերը հաշտության եկան: Դատարանն առաջարկեց որպես ողջամիտ գումար ընդունել 2 մլն դրամ փոխհատուցումը:

Nikolay_BagdasaryanՆիստից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հենց լրագրողների ներկայությամբ դատարանից զանգահարեց Վարդան Պետրոսյանին՝ նրա դիրքորոշումն իմանալու եւ փոխանցեց նրա կարծիքը. «Պայմանն այն է, որ եթե այլեւս իրենից որեւէ գումար, պահանջ չեն ներկայացնի այդ վթարի հետ կապված, ինքը պատրաստ է այդ գումարը վճարի, որպեսզի դատը ընդմիշտ վերանա: Հաշտության համաձայնագիր կկազմվի այդ պայմանով, որ այլեւս ինչ պատրվակով էլ դիմեն՝ առողջական, փաստաբանական ծախս եւ այլն՝ չի վճարի»:

Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ Վարդան Պետրոսյանը բավականին քաղաքավարի ու ճիշտ քայլ է կատարում, որ տուժողին ուզում է փոխհատուցել. «Բայց մենք հայցը չենք ընդունում, հաստատ համոզված ենք, որ 2.5 մլն-ը չի կարող դիտվել որպես վնաս եւ մեզանից գանձվի այդ գումարը: Դա դատական ծախս է, որը պետք է լուծվեր քրգործի շրջանակներում, որը չեն արել, չեն պայքարել: Ես համոզված եմ, որ այս հայցը մերժվելու է, ուղղակի Վարդան Պետրոսյանը չի ուզում տուժողին լրացուցիչ ցավ պատճառել, մարդն ասում է՝ վճարեմ այդ գումարը, պրծնենք այս պատմությունից: Ինքն էլ, ես էլ սրա վերջը չենք տեսնում: Եթե հայցը մերժվի, նոր հայց կներկայացնեն սա դատական ծախս դիտելու, դա կլինի 2017-2018-ի վերջը, չենք ուզում»:

Ruben BaloyanՎարդան Պետրոսյանը հայտարարել էր, որ պատրաստ ենք վճարել տուժողի վնասը, բայց փաստաբանինը չէ, որովհետեւ դա տրամաբանությունից դուրս է, հիմա ի՞նչ փոխվեց՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում փաստաբանի գումարը վճարել, ոչ մի բան չի փոփոխվել: Ժամանակին քրգործով ես ինքս եռապատիկ ավելի մեծ գումար եմ առաջարկել Բալոյանին, քան իրենք ուզում էին: Մենք հիմա գումար ենք տալիս՝ օգնություն որպես: Եթե մենք ընդունենք դա դատական վնաս, դա գիտե՞ք ինչ կանի, փաստաբանները այնպես կհաբրգեն ու կսնանկացնեն կողմերին: Պատկերացրեք, քրգործերով մարդուն դատում են, հետո մի հատ էլ ես գրեմ վնաս մի 10 մլն-ի ու գամ մյուս կողմից գանձեմ, կսնանկանան մարդիկ: Սա վտանգավոր նախադեպ կլինի, եթե հանկարծ դատարանը բավարարեր հայցը»:

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015-ի սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով: Նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արդեօք յատնի՞ է թէ ինք, Նիկոլայ Բաղդասարյան, ինչ գումար ստացաւ, այս թղթածրարին մէջ… ինչպէս նաեւ Վարդանի միւս փաստաբանները… ներառեալ յատկապէս՝ ֆրանսայից մի քանի անգամ ժամանածը…

    Վարդան Պետրոսյանի ծախսերի ընդհանուր գումարը ի՞նչ է, մինչեւ օրս, այդ ուղղութեամբ

    • Հ.Շ. says:

      թէեւ ինքնին այլ իմաստ մը ունէր, սակայն իրական հարցում էր, Հռիփսիմե ջան

      արդեօք կարելի՞ է որ լրագրող մը այդ մասնայատուկ ու պարզ հարցումը ուղղէ առ որ անկ է, եւ եթէ պատասխան ստանայ, տեղեկութիւնը յայտնէ հանրութեան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031