Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Շանթ Ոսկերչյանի հետ կատարվածը քաղաքական հետապնդման նման մի բան է

Մարտ 02,2016 14:53

Վարչական դատարանում մարտի 2-ին Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ԱԱԾ-ի գործով նախնական նիստին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նիստի ավարտից հետո նա լրագրողների հետ զրույցում շատ կարեւոր խնդիր համարեց այն հանգամանքը, որ Շանթ Ոսկերչյանին չեն պարզաբանել, թե ինչու չեն թույլատրում մուտք գործել Հայաստանի Հանրապետություն. «Տեսեք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, երբ մարդուն զրկում են ազատությունից, պետք է պարզաբանեն՝ ինչի հիման վրա: Ես այդպես եմ հասկանում, որ ինքը մի քանի ժամ զրկված է եղել ազատությունից, եւ նրան որեւէ հիմք չեն ներկայացրել: Տվյալ պարագայում, կարծում եմ, խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը»:

Zaruhi_Postanjyan_2

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ Շանթ Ոսկերչյանի հետ կատարվածը քաղաքական հետապնդման նման մի բան է. «Սովետական Միության ավանդույթների ներքո գործող ընթացակարգեր են կիրառվում, այլ ոչ թե միջազգային պարտավորությունների ներքո գործառույթներ են: Սա միանշանակ է, եթե կա խնդիր, ապա այդ խնդիրը մի անգամից պետք է մարդուն հասանելի լինի, մինչդեռ մարդը բողոքել է, հիմա նոր փորձել են հիմնավորել խնդիրը, դեռ ավելին՝ չեն ներկայացնում այդ հիմնավորումները: Այդ բանկի մեջ կարող է ինչ-որ կարգադրություն լինել կամ ինչ-որ անհիմն ձեւակերպում լինի, մենք չգիտենք, թե ինչ է ներառում այդ բանկն իր մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031