«Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,- մարտի 2-ին Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ԱԱԾ-ի գործով նախնական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ոսկերչյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, անձի վերաբերյալ տվյալները անձի համար գաղտնիք չեն կարող լինել. «Մինչ այդ Շանթ Ոսկերչյանը ազատ ելումուտ է ունեցել Հայաստան, հենց որ սկսել է իր համագործակցությունը եւ ընդգրկումը «Հիմնադիր խորհրդարանի» գործունեության մեջ, դրանից հետո սկսվել են իր, այսպես կոչված, տառապանքները»:
Արթուր Սաքունցը կատարվածը որակում է որպես քաղաքական հայացքների համար հետապնդման հերթական դեպքը արդեն այլ երկրի քաղաքացու նկատմամբ. «Միանշանակ քաղաքական հետապնդման, քաղաքական հալածանքների դրսեւորման եւս մեկ, արդեն նոր տիպի հետ մենք գործ ունենք»:
Նա համարում է, որ իրենց փաստարկները առավել քան հիմնավոր են, եւ եթե վարչական դատարանը չբավարարի իրենց պահանջը, պատրաստվում են դիմել նաեւ ավելի բարձր ատյաններ՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Շանթ Ոսկերչյանը պետք է ազատ գա Հայաստան, վե՛րջ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ