«Ոչինչ չբացառենք»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում այսպես պատասխանեց Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին` քանի որ երեկ, իր ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները մարտի մեկի զոհերի հիշատակին ծաղիկներ դրեցին ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հետ, հնարավո՞ր է 2017-ի ընտրություններին, համատեղ մասնակցեն կամ ինքն ընդգրկված լինի ԲՀԿ-ի ցուցակում:
«Շատ փոփոխական ժամանակներում ենք ապրում: Ոչինչ չի բացառվում, բայց այսօր որեւէ մեկը դժվար կարողանա հստակ ասել, թե 2017-ին ինչպե՞ս է մասնակցելու քաղաքական գործընթացներին»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը`հավելելով, որ բոլոր կուսակցությունների, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի հետ իրենք ունեն մարդկային, քաղաքական հարաբերություններ, որոշ հարցերի շուրջ համագործակցություն:
«Ես կարող էի անմեղ զոհերի հիշատակը հարգել`նաեւ այլ կուսակցության ներկայացուցիչների հետ ծաղիկներ դնելով»,- եզրափակեց բանախոսը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ