Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը բացառում է ընդդիմության միավորումները (Տեսանյութ)

Մարտ 02,2016 13:41

Հայաստանի ամենամեծ խնդիրը Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համարում է առկա բարոյահոգեբանական անկումային վիճակը, վստահության կորուստը: «Ժողովուրդը զուրկ է իր սահմանադրական իրավունքը իրացնելուց, քանի որ իր ձայնը վերջնարդյունքի վրա չի ազդում»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց տիկին Սարգսյանը:

Նա գտնում է, որ չէր կարելի Վենետիկի հանձնաժողով ուղարկել մի նախագիծ, որին Հայաստանում ոչ ոք ծանոթ չէր: Այստեղ, իր կարծիքով, ոտնահարվել է քաղաքական ուժերի շահերը, հասարակության իրավունքը: Նա մտավախություններ ունի, որ նախագիծը խորհրդարան ներկայացնելուց հետո, շատ արագ ընթացակարգով կընդունվի ԸՕ-ն, քանի որ ժամանակային սահմանափակումներ կան: Մինչդեռ, նոր Ընտրական օրենսգիրքը լուրջ աշխատանք է պահանջում:

Արդեն հայտնի է, որ նախագծում էլեկտրոնային քվեարկության տարբերակ է նախատեսվում: Բայց էլեկտրոնային քվեարկությունից հետո էլեկտրոնային հաշվարկի բացառումը, կարծում է՝ սողանցքներ է ստեղծում: Ընդդիմադիր պատգամավորի համար տարակուսելի է վարկանիշային քվեարկության դրույթը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Տիկին Սարգսյանը բացառում է ընդդիմության նախընտրական, առավելեւս հետընտրական միավորումները`ամբիցիաների պատճառով, մանավանդ, եթե չի լինում ընդգծված լիդեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031