Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունը Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ահազանգի վերաբերյալ

Մարտ 02,2016 13:16

Սույն թվականի փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին‚ որ 27.02.2016թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և բռնությունների կանխարգելման ստորաբաժանումների ներկայացուցիչները հաղորդման ստացման օրն այցելել են գիշերօթիկ հաստատություն:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատության տնօրենի‚ սոցիալական աշխատողների‚ ուսումնադաստիարակչական գծով մեթոդիստ-համակարգողի‚ ինչպես նաև հաստատության սաների հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031