Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր լինում 1990-ականներին արտադրված էլեկտրաէներգիան (Տեսանյութ)

Մարտ 02,2016 12:45

Ամփոփելով Հայաստանում ընտրությունների 28 տարվա փորձը՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց, որ ընտրությունները երկրի արտաքին կառավարման գործիք են: Նա կարծում է, որ շատ հեշտ կարելի է կանխել ընտրակեղծիքները`առաջին իսկ ընտրության եւ կեղծիքների դեպքում դրանք չճանաչելով: Այս համատեքստում, Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բելառուսի նախագահը Արեւմուտքի կողմից հայտարարվեց առաջին դիկտատոր, քանի որ նա միակն էր հետխորհրդային երկրների ղեկավարներից, որը չէր կատարում իրենց հանձնարարությունները:

Աշոտ Մանուչարյանը հիշեցնում է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո նույն եվրոպացիները հայտարարեցին, թե Հայաստանում այլեւս հնարավոր չեն ընտրությունները, քանի դեռ բացահայտված չեն մարտիմեկյան սպանությունները: Ու ընդամենը մեկ տարի հետո նույն եվրոպացիները մարտի 1-ի էջը շրջված համարեցին, քանի որ կային հայ-թուրքական հաշտեցման մասին հանձնարարականներ, որոնք Հայաստանի իշխանությունները համաձայնել էին կատարել:

Նա անհեթեթ է համարում թեզը, որ 1990-ականներին արտադրված էլեկտրաէներգիան հողանցվում էր, որ մարդկանց չտրվեր: Հիշեցնում է, որ Անվտանգության խորհրդի որոշմամբ, որքան էլեկտրաէներգիա արտադրվում էր, տրվում էր արդյունաբերությանը, որպեսզի մասնագետներին չկորցնենք, երկիրը չկորցնենք: Բայց արտաքին կառավարման արդյունքում, այսօր Հայաստանում բոլորը խոսում են միայն տուրիզմի, սպասարկման, մասամբ էլ տեղեկատվական ոլորտի զարգացման մասին:

Աշոտ Մանուչարյանը հույս ունի, որ մինչեւ 2017 թվականի հերթական ընտրությունները, հայ հասարակությունը, ժողովուրդը կհասկանա այս ամենը եւ կգնա ոչ թե իրեն թելադրված կեղծ օրակարգով, այլ իր ճանապարհով: Նա չի կարծում, որ արդար ընտրությունը կփրկի Հայաստանը, քանի որ դրանց արդյունքում իշխանության եկածները շատ արագ փչանում են:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031